Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը հայտնի հայ դիրիժոր Զավեն Վարդանյանին կփոխանցի Գյոթեի անվան ինստիտուտի տրամադրած նոտաների նվիրատվությունը։ Նվիրաբերվող նոտաների թվում են գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի տարբեր ստեղծագործությունների և Ռիխարդ Վագների հիմնական ստեղծագործությունների՝ «Աստվածների կործանումը» և «Տրիստան և Իզոլդ» օպերաների նոտաները։ Նոտաների նվիրատվության նպատակն է նպաստել, որ Հայաստանի երաժշտական աշխարհն ավելի բազմաբնույթ դառնա և Հայաստանի երաժշտասերներին ներկայացվեն նաև գերմանացի դասական կոմպոզիտորների համեմատաբար ավելի քիչ տարածված երկերը։
Պարոն Վարդանյանն այս նոտաները օգտագործելու է «Հռենոսից մինչև Դանուբ» համերգաշարի ստեղծման համար, որը ներկայացնելու է գերմանացի կոմպոզիտորների (Բեթհովեն, Վագներ, Բրամս, Ռիխարդ Շտրաուս) երգեցողական երաժշտությունը։ Այս մասին տեղեկացնում են դեսպանատան մամլո ծառայությւոնից:

Placeholder