Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ես այն ռեժիսորներից եմ, ով վախենում է բաց խոսել իր ֆիլմերի մասին մինչ այն, քանի դեռ չի ստուգում իրեն: Այդ իսկ պատճառով էլ ես իմ նոր ֆիլմը` «Տխուր փողոցի լուսաբացը» նախ ներկայացրեցի իմ ռուս ընկերներին»,- ասաց ռեժիսոր, Մհեր Մկրտչյանի անվան «Արտիստական» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանը և ավելացրեց, որ ռուս կինոգետ Արմեն Մեդվեդևն ասել է, որ սա իր լավագույն ֆիլմերից է:
Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Գյումիրում, իսկ այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում: Հաջորդ շաբաթ այն ցուցադրվելու է «Հայաստանի հանրային» հեռուստաընկերությամբ:
Ֆիլմը պատմում է ղարաբաղյան պատերազմի, գյումրեցի մի ընտանիքի և մութ ու ցուրտ տարիների մասին: Թեև ֆիլմը պատերազմի մասին է, բայց ամբողջ ընթացքում միայն մեկ կրակոց է հնչում: «Ֆիլմում պատերազմական իրավիճակը ես ներկայացրել եմ մարդկային հոգեբանական պատերազմով: Ամենասարսափելին հենց այդ պատերազմն է»,-ասաց Ա. Մկրտչյանը:
Ֆիլմի վերնագիրն, ըստ ռեժիսորի, պատահական ընտրված չէ, քանի որ ֆիլմի ամբողջ ընթացքը տեղի է ունենում հենց մի փողոցում: Ֆիլմը նկարահանվել է Գյումրիում, Լաչինում: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Անահիտ Քոչարյանը, Գույժ Մանուկյանը, երիտասարդ դերասաններ Վարդան Մկրտչյանը, Արմեն Սարգսյանը:
«Իմ ֆիլմերում խաղում են այնպիսի մարդիկ, ովքեր նույնիսկ դերասաններ էլ չեն: Եթե մի մարդ իր բնավորությամբ նման է իմ պատկերացրածին, այսինքն այն է, ինչ ինձ է հարկավոր, մնացածը ես հագցնում եմ նրա վրա»,-ասաց Ա. Մկրտչյանը:
Խոսելով իր ղեկավարած թատրոնի մասին, նա նշեց, որ օրերս են վերադարձել Հալեպից, որտեղ հանդես են եկել հյուրախաղերով` ներկայացնելով «Հացթուղի կինը» (նոյեմբերի առաջին տասնօրյակ):
Ա. Մկրտչյանը նշեց, որ իր թատրոնում խաղում են հիմնականում երիտասարդ դերասաններ, իսկ ներկայացումներն էլ հաճախ առանձնանում են իրենց ժամանակակից մեկնաբանություններով:

Placeholder