Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսուհետ Երևանում կանցկացվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոս, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի անվան «Հայաստանի սոխակ» վոկալիստների (դասական երգեցողություն) 1-ին հանրապետական մրցույթը:
Առաջին անգամ մրցույթը կանցկացվի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 14-ը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: Ըստ նրա` մրցույթի հիմնական նպատակը դասական երաժշտարվեստի ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիներին բացահայտելն է, մասնագիտական ներուժը խթանելը, ինչպես նաև` հայ երգի վարպետ Գոհար Գասպարյանին արժանի կերպով մեծարելը:
Մրցույթին մասնակցելու են 25-30 տարեկան, երաժշտական, արվեստի քոլեջների, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, պրոֆեսիոնալ երգիչ և երգչուհիներ:
Դափնեկիրների եզրափակիչ գալահամերգը նախատեսվում է անցկացնել Գոհար Գասպարյանի ծննդյան օրը` դեկտեմբերի 14-ին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Մրցույթի հաղթողների համար սահմանվել են հետևյալ մրցանակները`առաջին տեղի համար 300 հազար դրամ, 2-րդ` 250 հազար և 3-րդ` 200 հազար դրամ: Սահմանվել են նաև հատուկ մրցանակներ` 100 հազար դրամի չափով և խրախուսական դիպլոմներ:
Նշենք, որ Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում։ 1948 թվականին վերադարձել է հայրենիք։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերգերով: Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ Մահացել է 2007-ի մայիսի 16-ին։
«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է»,- հայ երգի սոխակի մասին այս խոսքերն ասել է երգչուհի Զարուհի Դոլուխանյանը։

Placeholder