ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԵՆՔ ԿԱՐԴՈՒՄ, ԽՈՍՈՒՄ ԵՎ ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍԵՐԵՆ» ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
Կրթություն, գիտություն
14:43 15/11/2008

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԵՆՔ ԿԱՐԴՈՒՄ, ԽՈՍՈՒՄ ԵՎ ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍԵՐԵՆ» ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում այսօր «Սլավոնական տուն» ՀԿ-ն` ՀՀ ԿԳ նախարարության հետ և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և «Ռոսզարուբեժ» կենտրոնի օժանդակությամբ, կազմակերպել է «Մենք կարդում, խոսում և երգում ենք ռուսերեն» խորագրով միջդպրոցական առաջին մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է ՌԴ-ում 2008 թ.-ը «Ընտանիքի տարի» հայտարարելու հետ կապված միջոցառումների շրջանակներում:

«Սլավոնական տուն» ՀԿ նախագահ Նոննա Գուստովան նշեց, որ «Մենք կարդում, խոսում և երգում ենք ռուսերեն» խորագրով մրցույթ-փառատոնը 5 տարի անցկացվել է միջբուհական մակարդակով, և 5-րդ մրցույթ-փառատոնի հաղթողներն, այս տարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հրավերով, ամռանը մեկնել են Ռուսաստան` զբոսաշրջության:

«Այս տարի մենք անհրաժեշտ համարեցինք ռուսաց լեզվի հանդեպ հետաքրքրությունը աշակերտների մոտ սերմանել դպրոցական տարիներից: Այս մրցույթի նպատակն է դպրոցներում աշակերտների մոտ բարձրացնել ռուսաց լեզվի հանդեպ հետաքրքրությունը»,- հավելեց նա:

Մրցույթ-փառատոնին մասնակցում է 180 աշակերտ` 21 դպրոցից: Բոլոր մասնակիցները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից կստանան պատվոգրեր և մրացանակներ, իսկ հաղթողները կստանան առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներ և մրցանակներ: «Մենք հույս ունենք, որ այս տարվա հաղթող աշակերտները նույնպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հրավերով կգնան Ռուսաստան` զբոսաշրջության»:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԵՆՔ ԿԱՐԴՈՒՄ, ԽՈՍՈՒՄ ԵՎ ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍԵՐԵՆ» ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ