«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԵՆ
Մշակույթ
10:50 17/11/2008

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԵՆ

«Մանկական Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 13-ամյա Մոնիկա Մանուչարովան արդեն մեկնել է Կիպրոս` Լեմոսոս քաղաք, որտեղ նոյեմբերի 22-ին ներկայացնելու է «Իմ երգի հնչյուրը» երգը:
Հիշեցնենք, որ գրեթե չորս ամիս առաջ տեղի ունեցած մրցույթի արդյունքներով հենց նա է ներկայացնելու Հայաստանը: Ներկայացված 200 հայտից առաջին ընտրական փուլում լսվել էր 36 երգ, իսկ եզրափակիչում` 10, որից էլ ընտրվել էր հենց գյումրեցի Մոնիկայի երգը, որի երաժշտության հեղինակը, ի դեպ, նա է:

«Մանկական Եվրատեսիլ-2008» մրցույթում Մոնիկա Մանուչարովային ձայնակցելու են Մ. Մնջոյանը, ով երգի բառերի հեղինակն է, և Սերինե Խոդիկյանը: Գործիքավորումը կատարել է կոմպոզիտոր Արա Թորոսյանը, բեմական շուոն պատրաստել է Արտյոմ Գևորգյանը, իսկ բեմական հագուստ տրամադրել է «Զատիկ» դիզայներական ստուդիան:

«Մանկական Եվրատեսիլ-2008» «Ուրախություն արևի տակ» խորագիրը կրող վեցերորդ միջազգային երգի մրցույթին Հայաստանը հանդես է գալու երկրորդ համարի տակ: Մրցույթի կանոնների համաձայն, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, պետք է գրված լինի հատուկ մրցույթի համար ու պետք է կատարի տվյալ երկրի քաղաքացին։ Այս տարի յուրաքանչյուր երկրի մասնակից երգելու է իր մայրենի լեզվով։

«Մանկական Եվրատեսիլ-2008»-ին մասնակցելու են մինչև 18 տարեկան 16 երկրի ներկայացուցիչներ։ Առաջին անգամ միցույթին մասնակցելու է Ադրբեջանը: Հայաստանը մրցույթին մասնակցում է 2-րդ անգամ: 2007-ին Ռոտերդամում «Արևիկ» խումբը «Երազանք» երգով զբաղեցրեց 2-րդ տեղը:
Placeholder
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԵՆ