ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ ԿԱՏԱՐԵԼ Է ՍՈՉԻԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԻՄՆԸ ԵՎ ԳՐԱՎԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Մշակույթ
11:38 18/11/2008

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ ԿԱՏԱՐԵԼ Է ՍՈՉԻԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԻՄՆԸ ԵՎ ԳՐԱՎԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

Ռուսաստանի Սոչի քաղաքում ՌԴ նախագահի աշխատակազմին կից քաղաքական կենտրոնի, «Դյագիլև կենտրոն» միջազգային բարեգործական հիմնադրամի և «Համերգային գործիչների միության» աջակցությամբ, «Ոսկե գավաթ» միջազգային մրցույթ է անցկացվել: Մրցույթին մասնակցել են պատանի տաղանդներ հեռավոր և մոտ արտասահմանից: Մրցույթի հիմնական խնդիրը եղել է ընտրել լավագույն կատարողներին, ովքեր Սոչիում անցկացվող Օլիմպիադայի ժամանակ հանդես կգան քաղաքի հրապարակներում:

Այդ նպատակով ստեղծագործական նախաձեռնությունների «ARTISTIK» կենտրոնը դիմել է Զլատոուստ քաղաքի մշակույթի վարչությանը` խնդրելով մրցույթում մասնակցության հնարավորություն տալ համառուսական ու միջազգային մրցույթների մասնակցած երիտասարդ երգչուհի Քրիստինա Խուդոյանին:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Քրիստինայի համար անակնկալ է եղել այդ առաջարկությունը, և նա ստիպված է եղել փոխել իր պլանները:

Քրիստինան արժանի ելույթ է ունեցել մրցույթում և գրավել առաջին տեղը` կատարելով Սոչիի օլիմպիադայի հիմնը: Նա պարգևատրվել է «Ոսկե գավաթ»-ով, դրամական պարգևով և Մոսկովյան միջազգային հիմնադրամի պատվոգրով:
Placeholder
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ ԿԱՏԱՐԵԼ Է ՍՈՉԻԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԻՄՆԸ ԵՎ ԳՐԱՎԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ