Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարվա ընթացքում արդեն թվայնացվել է 600 ձեռագիր: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանն ու հավելեց, որ այդքան էլ նախատեսված է եղել:
Հիշեցնենք, որ Մատենադարանի ձեռագրերը թվայնացվում են բեյրութահայ Պիեռ Գույումջյանի նվիրած սարքի միջոցով:
Գ. Գասպարյանը նշեց, որ արդեն թվայանեցրել են ընդհանուր առմամբ 800 ձեռագիր: Ձեռագրերի թվայնացումը նպատակ ունի պահպանել և քարոզել ազգայինը, իսկ դրանց հայտնվելը ինտերնետում կգովազդի հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները:
Ըստ Գասպարյանի` թվայնացումից հետո գիտական ուսումնասիրությունները մի քանի անգամ հեշտանում են, ստեղծվելու են ազգային արժեքների կատալոգներ, որոնց միջոցով աշխարհը կիմանա` ինչ ունի Հայաստանը, քանի որ Մատենադարանում ոչ միայն հայ մշակույթի հետ կապված նյութեր կան, այլ եվրոպային առնչվող մի շարք գրքեր, որոնք վերաբերում են և' հին, և' նոր աշխարհի պատմությանը:
Նշենք, որ Մատենադարանում պահվում են 17.000 ձեռագրեր, որոնցից 13.000 հայկական են, մնացածը` այլալեզու, և 100.000 հնագույն արխիվային նյութեր: Մատենադարանում պահվում են ոչ միայն հայ մշակույթին վերաբերող փաստեր ու տվյալներ, այլև հայատառ գրքեր, ռուսերեն, արաբերեն, հունարեն, ճապոներեն, պարսկերեն գրականություն:

Placeholder