Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Վիշտը շատ ուժեղ ցնցում է մարդուն: Ինձ մոտ այն, բարեբախտաբար ֆանտազիայի հոսք ծնեց: Տղայիս մահից հետո ծնվեց որդուս հիշատակին նվիրված «Իմ անուշ տղան» պիեսը, որը խաղացի Լոս-Անջելեսում նրա մահվան մեկ տարին լրանալու ժամանակ: Այս պիեսի բեմադրությամբ ես հանգստացա, լիցքաթափվեցի, հոգուս ասելիքը ասացի»,- պատմելով վերջերս Սունդուկյան թատրոնում հանդիսատեսին հանձնած ներկայացման մասին ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի Տաթևիկ Ղափլանյանը: «Իմ անուշ տղան» ներկայացման հիմքում ընկած է որդեկորույս մոր տառապանքը, ով Արցախի ազատագրման պատերազմում կորցնում է զավակին: Հենց այս ներկայացման համար Տ.Ղափլանյանի հետ Հայաստան է ժամանել նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Վիոլետա Գևորգյանը, ով ևս արդեն 15 տարի է ապրում են ԱՄՆ-ում:
Պիեսի ռեժիսորը պատմեց, որ ցանկացել է «Իմ անուշ տղան» ներկայացնել Արցախում, իսկ հասույթը նվիրել որդի կորցրած մայրերին, սակայն հովանավորներ այդպես էլ Հայաստանում չի գտել: «Եկած օրվանից խնդրում եմ այստեղ այնտեղ, որ տանեմ Արցախ այս ներկայացումը, բայց ոչ մի պատասխան»,-ասաց Տ.Ղափլանյանը:
Ըստ Վիոլետա Գևորգյանի, Տ.Ղափլանյանը պատվով է դուրս եկել այս ահռելի ներկայացման բեմադրման ծանրության տակից և խորապես հիացած է իր վաղեմի բարեկամով:
-Ինչու լքեցիք Հայաստանը,-լրագրողներից մեկի հարցին պատասխանելով` Տաթևիկ Ղափլանյանն ասաց, որ շատ վիրավորված է նախ` դրամատիկական թատրոնից, որի հիմնադրման հիմքերում կանգած է եղել ինքը և ի վերջո այդ թատրոնը հիմնադրել է իր հայրը` Հրաչյա Ղափլանյանը: Երկու դերասանուհիներն էլ ասացին, որ հեռանալու պատճառը եղել է այն, որ իրենց ասել են հինգ տարի դեր չեն կարող ունենալ դրամատիկականում: Իսկ Հայաստան հաճախակի գալուն Վիոլետա Գևորգյանին խանգարում է առողջությունը:
Տ.Ղափլանյանը նշեց, որ տասնհինգ տարի շարունակ ինքը Դրամատիկական թատրոնը տարել է բազմաթիվ հյուրախաղերի, բայց որևէ անգամ չեն նշել, թե ովքեր են կազմակերպել և ինչպես են դրամատիկցիները գնացել հյուրախաղերի ԱՄՆ: «Տարօրինակ է, որ այդքան աշխատանք ենք արել, բայց մեզ դավաճաններ են համարում: Սփյուռքը պահում է հայկական պարը, երգը, թատրոնը, դպրոցներ են հիմնում, հիմա կյանքն է ստիպել մեզ գնալ այդ քայլի, ուրեմն մեղավոր ենք»,-ասաց դերասանուհին:
Տ.Ղափլանյանը լրագրողներին պատմեց նաև Ալ Պաչինոյի հետ համագործակցության մասին: «Լոս Անջելեսում «Իմ անուշ տղա» պիեսի ներկայացումը դիտելու էր եկել Ալ Պաչինոյի պրոդյուսերներից մեկը: Ավարտից հետո նա մոտեցավ ինձ և առաջարկեց Ալ Պաչինոյի համար բեմադրել Ա. Չեխովի «Քեռի Վանյան», քանի որ աշխարհահռչակ դերասանը ցանկանում է խաղալ մի ռուսական ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման մեջ: Որպեսզի Ալը ծանոթանար իմ աշխատանքին` Բեվեռլի հիլզի թատրոններից մեկում «Քեռի Վանյայից» որոշ հատվածներ բեմադրեցի: Դիտելուց հետո Ալ Պաչինոն ինձ հետ աշխատելու համաձայնություն հայտնեց, և ասաց, որ այդպիսի տաք Չեխով չէր տեսել: Այդ այցելությունից հետո ես էլեկտրոնային փոստով նամակ ստացա, որտեղ պրոդյուսերը գրում էր. «Եթե ես ու Ալը կարողացանք քո վիշտը գոնե մեկ տոկոսով թեթևացնել` ուրեմն մենք երջանիկ մարդիկ ենք»:
Տ.Ղափլանյանը չցանկանալով բացել բոլոր գաղտնիքները, ասաց, որ մայիս-ապրիլ ամիսներին Ալ Պաչինոն իր կազմակերպմամբ կայցելի Մոսկվա, հետո կգնա և կշարունակի նկարահանումները, որից հետո կսկեն բեմադրել «Քեռի Վանյան»:

Placeholder