Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում երիտասարդ ծրագրավորողներին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է Ծրագրավորման բաց մրցույթ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը:
Մրցույթը կանցկացվի երեք փուլով: Առաջին` ընտրական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, որին կմասնակցեն մոտ 400 մարդ: Երկրորդ փուլը, որի ժամանակ կայանալու է անհատական մրցույթ, տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Այս փուլին կմասնակցեն 60 հոգի: Դեկտեմբերի 10-ին առաջին երկու փուլերը հաղթահարած մասնակիցները կմասնակցեն Ծաղկաձորում կազմակերպվելիք ուսումնական ճամբարին, որի ընթացքում կձևավորվեն երեքական մասնակիցներից բաղկացած թիմեր: Իսկ դեկտեմբերի 115-ին կհրապարակվեն 10 լավագույն թիմերի անունները:
Մրցույթի թիմային և անհատական հաշվարկներում առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգև, իսկ մյուս մասնակիցները` նվերներ և խրախուսական պարգևներ:
Ամեն ատրի անցկացվող այս մրցույթին տարեկան մասնակցում են մոտ 400 ծրագրավորողներ, որոնց ուղիղ կեսը մարզերի բնակինչեր են, որոնք սակայն այսօր սովորում և ապրում են մայրաքաղաք Երևանում:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանի խոսքով, մրցույթն արդեն հինգերորդ անգամ է անցկացվում: Մրցույթի համաֆինանսավորման գործում պետության մասնակցությունը կազմում է մոտ 5 մլն դրամ: Բացի այդ, պետությունն աջակցում է նաև մրցույթի կազմակերպչական հարցերը լուծելուն: Ժ. Ազիզյանը հույս հայտնեց, որ հաջորդ անգամ մրցույթ կկազմակերպվի նաև Գյումրիում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ծրագրավորման լեզուներից առնվազն մեկից (C++ կամ Java)անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Մրցույթը կազմակերպել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը` էկոնոմիկայի նախարարության, Sun Microsystems կորպորացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ: Հայտերն ընդունվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում կամ [email protected] էլեկտրոնային հասցեով` մինչև դեկտեմբերի 2-ը:

Placeholder