Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
15:51 20/11/2008
ՏՏ ՈԼՈՐՏԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ձեռնարկությունների ղեկավարները հերթական ոչ պաշտոնական` «առանց փողկապների», հանդիպումը կանցկացնեն դեկտեմբերի 5-7-ը` Դիլիջանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Քննարկման օրակարգում ընդգրկված են երեք հիմնական թեմաներ` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա, հարկային և մաքսային բարեփոխումներ, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ու վճարային միջոցների հետ կապված հարցեր:
Կ. Վարդանյանի խոսքով, քննարկումներին մասնակցելու են ոլորտի 60-100 ձեռնարկություններ, կառավարության, ինչպես նաև Վրաստանի ու Շվեցարիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:
Քննարկումների արդյունքում նշված թեմաներով կպատրաստվեն համապատասխան փաստաթղթեր, որոնք կներկայացվեն կառավարությանը:

Placeholder