ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մշակույթ
16:15 21/11/2008

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում, ավանդաբար արդեն 7-րդ անգամ բացվել է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների կերպարվեստի ու դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդես: Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչության պետ Գայանե Դուրգարյանից:

Նրա խոսքով, ցուցահանդեսում ներկայացված են, Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների /ասորիներ, բելառուսներ, գերմանացիներ, եզդիներ, հրեաներ, հույներ, լեհեր, ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, քրդեր/` գեղանկարչության, քանդակի և դեկորատիվ կիրառական արվեստի / ձեռագործ, գորգ, կարպետ, տիկնիկագործություն, փայտի, մետաղի մշակում, խեցեղեն, երաժշտական գործիքներ, մանրակերտեր և այլ ստեղծագործություններ/ շուրջ 300 նմուշներ: Նա նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է պահպանել ու զարգացնել ավանդական ժողովրդական ստեղծագործությունը:

Ցուցահանդեսի ավարտին` լավագույն աշխատանքների հեղինակները ՀՀ մշակույթի նախարարության կողմից կպարգևատրվեն պատվոգրերով և կստանան խրախուսական մրցանակներ: Ցուցահանդեսի փակումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:

Placeholder
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ