Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանի մտահղացմամբ ստեղծված «Իմ Կոմիտաս» համերգ- ներկայացումն արդեն հասանելի է նաև տեսասկավառակի ձևով: Նախագիծը սկիզբ էր առել դեռ 2006թ-ին` Ֆրանսիայում Հայաստանի տարվա ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունը ներկայացնելու համար: Հայաստանում Մայիլյանը դիմել էր «Շարմ» ընկերությանը, ում օգնությամբ էլ այն իրականացավ որպես համերգ-ներկայացում:
«Իմ Կոմիտաս» -ը համերգային ծրագրում ընդգրկված են ինչպես հոգևոր, լիրիկական երգեր, այնպես էլ կոմիտասյան պարերգեր: Համերգի տեսասկավառակը թողարկվել է «Armenian Musci Centre»-ի հետ համագործակցությամբ, այն արդեն վաճառքում է և վերջինիս շնորհիվ էլ տարածում կստանա աշխարհի տարբեր անկյուններում: Կենտրոնը պատրաստվում է DVD-ն հունվարին ներկայացնել Կաննում:
Նշենք, որ 2006թ-ի դեկտեմբերին Կամերային երաժշտության տանը կայացավ նախագիծը՝ Դավիթ Բաբայանի բեմադրությամբ, կամերային նվագախմբի և դիրիժոր Կարեն Դուրգարյանի մասնակցությամբ և ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ալթունյանի գործիքավորմամբ: Նախագծի հեղինակները փորձել են Կոմիտասի ստեղծագործությունը մատուցել նոր գույներով. մասնավորապես շեշտը դրվել է նոր գործիքավորման վրա, օրինակ Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է սաքսոֆոնի նվագակցությամբ:

Placeholder