«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»-Ն ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ Է, ՄՈՆԻԿԱՆ ԵՐԳԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴԸ
Մշակույթ
13:44 22/11/2008

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»-Ն ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ Է, ՄՈՆԻԿԱՆ ԵՐԳԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴԸ

«Մանկական Եվրատեսիլ-2008» «Ուրախություն արևի տակ» խորագիրը կրող վեցերորդ միջազգային երգի մրցույթն արդեն այսօր է: Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունները» երգով հանդես է գալու երկրորդ համարի տակ: Մրցույթը բացելու է ռումինական դուետը՝ Մադալինա և Անդրադե, իսկ վերջին՝ 16-րդ համարի տակ հանդես է գալու մակեդոնիացի Բոբի Անդոնովը: Այսպես: Մրցույթի կանոնների համաձայն, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, պետք է գրված լինի հատուկ մրցույթի համար ու պետք է կատարի տվյալ երկրի քաղաքացին։ Այս տարի յուրաքանչյուր երկրի մասնակից երգելու է իր մայրենի լեզվով։

Նշենք, որ Մոնիկային ձայնակցելու են Մերի Մնջոյանը և Սերինե Խոդիկյանը: «Իմ երգի հնչյունը» երգի երաժշտության հեղինակը հենց Մոնիկան է, իսկ բառերը գրել է Մերի Մնջոյանը: Երգի գործիքավորումը կատարել է կոմպոզիտոր Արա Թորոսյանը, բեմական շուոն պատրաստել Արտյոմ Գևորգյանը (պարային եռյակ), իսկ բեմական հագուստ տրամադրել «Զատիկ» դիզայներական ստուդիան:

«Մանկական Եվրատեսիլ-2008»-ին մասնակցելու են մինչև 18 տարեկան 16 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանը մրցույթին մասնակցում է 2-րդ անգամ: 2007-ին Ռոտերդամում «Արևիկ» խումբը «Երազանք» երգով զբաղեցրեց 2-րդ տեղը:
Placeholder
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»-Ն ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ Է, ՄՈՆԻԿԱՆ ԵՐԳԵԼՈՒ Է ԵՐԿՐՈՐԴԸ