ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՀՐԵԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ
Մշակույթ
12:44 22/11/2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՀՐԵԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ

Թուրքիայում լույս տեսնող «Ենի էքթյուել» ամսագիրը պնդում է, որ «Չըրփընդը ղարա դենիզ» երգը պատկանում է հայ մեծ աշուղ Սայաթ Նովային: Ամսագրի համաձայն, 18-րդ դարում ապրած Սայաթ Նովան այդ երգը նվիրել է իր սիրելի երաժշտական գործիքին` քամանչային: Հոդվածի հեղինակների կարծիքով, 1960-ական թվականներին թուրք ազգայնականները փոխել են երգի տեքստը:

Բացի այդ, ամսագրում նշվում է, որ Հայթեն Ալմանի «Մյամլյաքյաթըմ» երգը, որը գրվել է 1974 թվականին թուրքական բանակի Կիպրոս ներխուժելուց հետո, ունի հրեական ծագում:

Այս հոդվածը զայրույթ է առաջացրել Ադրբեջանում, որտեղ ընդունված է կարծել, որ «Չընփընդը ղարա դենիզ» երգը պատկանում է ադրբեջանցի հեղինակների, որոնք այն գրել են «թուրքական բանակի կողմից 1918 թվականին Բաքուն դաշնակցա-բոլշևիկյան զորքերից ազատագրելու պատվին»: Ադրբեջանական լրատվամիջոցնեը նշում են նաև, որ թուրքական «Ենի էքթյուել» ամսագիրը «Թուրքուազ» մեդիա խմբի մաս է կազմում, որի 75 տոկոսը պատկանում է «Չալըք հոլդինգ»-ին: Նույն մեդիա խմբի մազ են կազմում նաև ATB հեռուստաալքը, «Սաբահ» թերթը և բազմաթիվ այլ լրատվամիջոցներ: Հաղորդում է «Երկրամաս» թերթը:
Placeholder
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՀՐԵԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ