Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օտարերկրացի նաև սփյուռքահայ ուսանողներն իրենց ուսանողական անվճար վիզաները պարտավոր են ամեն տարի նորոգել: Ըստ ընդունված կարգի, վիզայի նորոգման համար պահանջվող փաստաթղթերը բուհ-երի համապատասխան բաժիններին ներկայացվում են ուսումնական տարվա սկզբին, իսկ այս տարի, ուսանողներից պահանջվել է այն ներկայացնել մինչև օգոստոսի 20-ը, որի մասին ԲՈՒՀ-երն ուսանողներին չեն տեղեկացրել:
ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Հայկ Ասատրյանի խոսքով, ոչ ուսանողների «մեղքով» տեղի ունեցած ուշացումների համար ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությանը դիմել է ոստիկանություն, որտեղից էլ ուսանողներից պահանջում են 50-100 հազար դրամի չափով տուգանք վճարել` ուշացման համար, եթե ոչ, ապա սպառնում են «դեպորտի ենթարկել»:
Տուգանքի որոշման և այդ մասին իրազեկման ձևերի դեմ բողոքելու նպատակով ուսանողները դիմել են կրթության ու գիտության նախարարություն, որտեղից հայտնել են, որ հավաստագրերի ուշացումը տեխնիկական բնույթ է կրում ու բուհ-երը պետք է ուսանողների վճարներից հատկացնեն այդ գումարը, ոչ թե ուսանողները:
Երիտասարդական միության ունեցած վերջին տվյալների համաձայն, երեկ երեկոյան կրկին ոստիկանությունն անհանգստացրել է ուսանողներին: «Մենք հետամուտ ենք լինելու մինչև վերջ: Եթե այս գործընթացը շարունակվի և հարցը չլուծվի, կլինեն նաև հաջորդական ակցիաներ՝ ուսանողների իրավունքները պաշտպանելու համար»,-ասաց Հ. Ասատրյանը:
Սփյուռքահայ ուսանողուհի Անի Ազատգոլիի հավաստմամբ, ստեղծված իրավիճակում ուսանողները խառնաշփոթի մեջ են հայտնվել, որի մեղավորն իրենք չեն: «Կրթության ու գիտության նախարարությունից մեզ ասեցին, որ հարցը լուծված է, բավականին մեծ՝ տարեկան 1500-2000 դոլար գումար ենք վճարում, բայց ոստիկանները ներխուժում են մեր տներ ու ստիպում են, որ մուծենք գումարը, իսկ բուհ-երը պատասխանում են, որ իրենք չեն վճարելու, որ պարտավոր չէին այդքան ուսանողի զգուշացնել ժամկետների փոփոխման համար»,-ասաց Ա. Ազատգոլին:
Այս հարցով ուսանողները նույնիսկ դիմել են սփյուռքի նախարարություն, քանի որ նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանում չէ, Ա. Ազատգոլիի հավաստմամբ, հանդիպել են փոխնախարար Ստեփան Պետրոսյանին, ով նշել է, թե. «Դուք վճարեք ու եթե օրենքով նշվեց, որ բուհ-երը պիտի վճարեն, մենք ձեր գումարները ետ կվերադարձնենք»:
«Շատ ծիծաղելի է նրա ասածը, քանի որ ես մինչև հիմա չեմ տեսել, որ Հայաստնում գումարդ վերցնեն ու հետ վերադարձնեն»,-ասաց սփյուռքահայ ուսանողուհին: Բացի այդ, Ա. Ասատրյանի խոսքով, որոշ ուսանողներ վախենալով երկրից հեռացվելու վտանգից վճարել են տուգանքները ու արդեն նաև հարց է ծագում, թե արդյոք բուհ-երի վճարելուց հետո ետ կվերադարձվի ուսանողների գումարը:

Placeholder