Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աշխարհում առաջին անգամ, այսօր Հայաստանում արյան դոնորներ են դարձել հաշմանդամների «Փյունիկ» հասարակական կազմակերպության անդամները: Այս մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստորի» գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:
«Սա ևս մեկ անգամ առիթ էր ապացուցելու, որ հաշմանդամները հասարակության համար կարևոր մարդիկ են: Բոլոր ժողովրդավարական երկներում խոսում են հաշմանդամների և ֆիզիկապես առողջ մարդկանց միջև հավասարության մասին:
Դա է ապացուցվում նաև տարբեր ոլորտներում նրանց ներգրավվածությունը, բայց այն, որ նրանք կարող են մեկ այլ մարդու, երեխայի փրկության հույս դառնալ, նման բան նրանց չէր առաջարկվել»,-ասաց Ս. Ավագյանը:
Իրենց առաջարկը մեծ ըմբռնումով ու սիրով են ընդունել «Փյունիկ» հասարակական կազմակերպությունում և այսօր երակային արյուն է հանձնել 22 հաշմանդամ:
Բացի այդ, ըստ Ս. Ավագյանի, այս միջոցառումը համընկել է դեկտեմբերի 3-ին նշվող հաշմանդամների միջազգային օրվա շրջանակներում իրականացվող միջոցառումներին:
Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստորը» իրականացնում է դոնորների հավաքագրում: Այս տարի նպատակ կա դոնորների հավաքագրում իրականացնել Հորդանանում: Մինչ այս ընկերությունը եղել է Սիրիայում ու Լիբանանում:

Placeholder