Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
15:17 03/12/2008
«ԵՎՐՈՊԱՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՏԱՐԲԵՐԱԿ Է ԸՆՏՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ»
«Հին Եվրոպան ավելի զգույշ է մոտենում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ընդլայնմանը դեպի Արևելք, քան նոր Եվրոպան, որի մեջ մտնում են մասնավորապես, Բալթյան երկրները, Լեհաստանը, Չեխիան ու Հունգարիան: Վերջիններս ավելի են հակված ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ընդլայնմանը և այդ տեսանկյունից անսպասելի չեն, որ Եվրոպայի ներսում տարաձայնություններ կան ու քննարկումներ են գնում Վրաստանին ու Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների պլանին մասնակից դարձնելու հարցում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով այդ երկու երկրների ՆԱՏՕ-ին ինտեգրման հնարավորությունների մասին նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Այն որ այդ երկրներին գրկաբաց չեն ընդունում ՆԱՏՕ-ում, դա անսպասելի չէ: Ակնհայտ է, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ներսում հին ու նոր Եվրոպաների միջև կան տարբեր մոտեցումներ Ուկրաինայի ու Վրաստանի նկատմամբ: Ընդհանրապես այնտեղ կան տարբեր մոտեցումներ նախկին ԽՍՀՄ տարածքում ընդլայնվելու հարցում և դա չի վերաբերում միայն Վրաստանին ու Ուկրաինային: Բայց պատերազմը Վրաստանում էլ ավելի զգուշավոր դարձրեց հին Եվրոպային»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Երկրորդ ու ամենակարևոր գործոնը, որի արդյունքում հնարավոր է, որ Վրաստանն ու Ուկրաինան չմիանան ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների պլանին, ըստ նրա, այն է, որ ԱՄՆ-ում իշխանափոխության գործընթաց է գնում և գործող նախագահը լիազորությունները հանձնում է նոր նախագահին: «ԱՄՆ-ը հիմա զբաղված է ներքին հարցերով ու թեև հայտարարում է, որ իրենք կողմ են որպեսզի ՆԱՏՕ-ն ընդլայնվի ու դրանում ընդգրկվեն Վրաստանն ու Ուկրաինան, բայց հիմա իրենց համար ավելի կարևոր հարցերով են զբաղված և դրա ժամանակը չունեն»,- ընդգծեց Ս. Գրիգորյանը:
Նրա խոսքով, եթե անգամ այդ երկրները այս անգամ չմիանան գործողությունների պլանին, այնուամենայնիվ էլ ավելի սերտ կլինի ՆԱՏՕ-ի համագործակցությունը այդ երկրների հետ:
«Օրինակ նախկինում չկար Վրաստան-ՆԱՏՕ, Վրաստան-ԵՄ հատուկ հանձնաժողովներ, հիմա դա կա: Դա նշանակում է, որ թեև այս անգամ ֆորմալ առումով Վրաստանին ու Ուկրաինային չեն դարձնի Դաշինքի անդամակցության գործողությունների պլանի մասնակից, սակայն բոլոր ծրագրերն ու քայլերը որոնք պետք է արվեին նրանց այդ պլանին մասնակից դարձնելու դեպքում` այնուամենայնիվ կարվեն»,- վստահություն հայտնեց քաղաքագետն ու հավելեց. «Այսինքն Եվրոպան, իմ կարծիքով, ցանկանում է ՆԱՏՕ-ի կազմում տեսնել Վրաստանին ու Ուկրաինային, սակայն ավելի մեղմ տարբերակ է ընտրել դա իրականացնելու համար, կոշտ չհակադրվելով Ռուսաստանին: Դա ավելի դանդաղ ճանապարհ է, բայց արդյունքը նույնն է»:
Այսինքն չե՞ք կիսում տեսակետը, որ այս հարցում Մոսկվան հաղթեց, իսկ Եվրոպան զիջեց, հարցին էլ արձագանքեց. «Չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև Մոսկվայի քայլերը Վրաստանում էլ ավելի վանեցին նախկին ԽՍՀՄ երկրներին Ռուսաստանից»: Որպես ասվածի ապացույց նա նշեց, որ օրինակ Ուզբեկստանը մեկ ամիս առաջ դուրս եկավ «Եվրազես»-ից ու արդեն խոսք է գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին:
«Դա նշանակում է, որ նախկին խորհրդային երկրները հասկանում են, որ Ռուսաստանի քաղաքականությունը բավական կոշտ է ու շատ անկանխատեսելի: Պարզ է, որ նրանք կգնան այնտեղ, որտեղ իրենց կառաջարկեն ծրագրեր ու իրենց տարածքներ զորքեր չեն մտնի: Ռուսաստանն այսօր աշխատում է կոշտ, ռազմական գործիքներով, և պարզ է, որ առանց բացառության բոլորին էլ դա դուր չի չեկավ»,- ասաց նա ու հավելեց. «Ես նկատի չունեմ միայն Վրաստանին ու Ուկրաինային, դա դուր չեկավ նաև Հայաստանին, Ադրբեջանին, Մոլդովային ու անգամ Բելառուսին: Հիշեցնեմ, որ օգոստոսյան դեպքերից հետո ԵՄ-Բելառուս հարաբերությունները բավական առաջընթաց ապրեցին»:

Placeholder