ԻՐԱԳՈՐԾՎԵԼՈՒ Է «ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ»  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Տնտեսություն
18:22 04/12/2008

ԻՐԱԳՈՐԾՎԵԼՈՒ Է «ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:

Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` այն ներառում է ավելի քան մեկ տասնյակ միջոցառումներ, այդ թվում` ծրագրի ընդհանուր համակարգման թիմի ձևավորում, Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի մշակում, հիմնադրամի ստեղծում, ներդրումների ներգրավում, Գյումրի քաղաքի Կումայրի պատմամշակութային արգելոցի տարածքում բիզնես կենտրոնի ստեղծում, ազատ առևտրի գոտու ձևավորման հնարավորությունների բացահայտում և այլն, որոնք թույլ կտան համակարգված ձևով, փուլ առ փուլ իրագործել «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու» հայեցակարգը:
Placeholder
ԻՐԱԳՈՐԾՎԵԼՈՒ Է «ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԸ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ