Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սովետաշենի աղբանոցում ոչնչացվել է Ռուսաստանից Հայաստան բերված 4 տ 600 կգ տարբեր տեսակի կաթնամթերք՝ յոգուրտ, կեֆիր, կաթնաշոռ և այլն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության ու սննդի անվտանգության պետական տեսչության իրավական ապահովման և տեղեկատվության բաժնի պետ Սուսաննա Մինասյանը:
«Սննդամթերքը ոչնչացվում է երկու պատճառով. երբ այն ժամկետնանց է լինում ու երբ պահման պայմաններին չի համապատասխանում: Այս դեպքում, մեքենայի սառնարանը, որով փոխափոխվել էր կաթնամթերքը, փչացած է եղել, հետևաբար՝ սննդամթերքի պահման պայմանները խախտվել են ու այն օգտագործման համար պիտանի չի եղել»,-ասաց Ս. Մինասյանը:
Այս մասին տեսչության աշխատակիցները տեղեկացել են մաքսատան ռեգիստրում և կաթնամթերքն իրացման չի ուղարկվել: Գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանը կաթնամթերքի տարբեր տեսակներ է ներկրում Ռուսաստանից, Իտալիայից և Գերմանիայից, կաթի փոշի՝ Ուկրաինայից և Բելոռուսից:

Placeholder