Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
14:48 10/12/2008
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԻՆՏԵՐՆԵՏ-ՄԱԼՈՒԽ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Հայաստանը Թուրքիայի տարածքով ինտերնետ-մալուխ անցկացնելու հարցը քննարկում է բարձր մակարդակով: Այս մասին այսօր ՏՏ ոլորտի հայ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
«Թուրքիայի տարածքով ինտերնետ-մալուխ անցկացնելու հարցը տարբեր հանդիպումներում քննարկվում է Հայաստանի բարձր ղեկավարության կողմից: Հայաստանի նախագահն այդ հարցը շոշափել է Եվրոպայում ունեցած յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ հարցը բարձրացրել է ԱՄՆ կատարած վերջին այցելության ժամանակ»,- ասաց Ն. Երիցյանը: Նա հավելեց, որ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նոյեմբերի 21-ին Վաշինգտոնում կայացած նիստում այդ հարցն ընդգրկվել է նաև արձանագրության մեջ:
«ՏՏ ձեռնարկությունների կողմից մեր առջև բարձրացված խնդիրը դրված է բարձր մակարդակի վրա: Դրա լուծումը հնարավոր է մեկ տարի կամ երեք տարի տևի, բայց մենք այն անպայման կլուծենք»,- վստահեցրեց նախարարը` միաժամանակ կարևորելով ներդրումների ներգրավման հարցը: «Քաղաքական մակարդակում խնդրի լուծումից հետո ներդրումների անհրաժեշտություն կլինի, հակառակ դեպքում կրկին կսկսվեն դժգոհություններ, թե «ԱրմեՏելն» արդեն անցկացրել է այդ մալուխը»,- ասաց նախարարը:
Ավելին` նախարարի պնդմամբ, այսօր ցանկացած ճանապարհի կառուցման ժամանակ ուշադրություն է դարձվում դրան զուգահեռ ինտերնետ-մալուխ անցկացնելու խնդրին:
Նկատենք,որ «ԱրմենՏել» ընկերություն արդեն հայտնել է, որ մտադիր է պայմանագիր կնքել թուրքական «Turkish TeleCom» ընկերության հետ` Թուրքիայից ինտերնետ-ներկրում իրականացնելու մասին: Երկու երկրներն ել իրենց երկրներում համապատասխան թույլտվություններ ստացել են և ձեռնամուխ են եղել պայմանագրի կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուն:

Placeholder