Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Արդեն սկսել ենք փաստաթղթերի թվայնացման գործընթացը, որն իրականացնում են մեր աշխատակիցները` սկաներների միջոցով, բայց թե ինչքա՞ն ենք թվայանացրել, դժվարանում եմ ասել»,-Panorama.am-ին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքերով, թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար այս տարի պետական բյուջեից հատկացվել էր 72 մլն դրամ:
Իսկ ֆիլմերի թվայնացման աշխատանքները, ըստ Ազգային արխիվի տնօրենի, դեռ փորձնական փուլում են. «Ոչ անհրաժեշտ ֆիլմերի վրա փորձում ենք մասնագիտանալ ու նոր սկսել հիմնական աշխատանքները»:
Այսօր Ազգային արխիվում պահվում են ավելի քան 3.5 մլն նյութեր՝ ժապավեններ, ֆոտոնյութեր, ձայնագրություններ, կինոնկարներ: Արխիվի ամենահին փաստաթուղթը 1607թ. Շահ Աբաս արքայի կողմից պարսկալեզու մի հրովարտակ է, իսկ ֆիլմերից՝ 1926թ. նկարահանված «Նամուսը»:
Նշենք, որ թվայնացման աշխատանքներ են ընթանում նաև Մատենադարանում (18 հազար ձեռագրից արդեն թվայնացվել են 800), ինչպես նաև կինոֆիլմերի «Երևան» ստուդիայում:

Placeholder