Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մայրաքաղաքի դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 24-ից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը: Նրա խոսքով, առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը դեկտեմբերի 24-ից կշարունակվի մինչև հունվարի 21-ը` ներառյալ, իսկ երրորդից մինչև տասնմեկերորդ դասարանցիները կհանգստանան մինչև հունվարի 7-ը ներառյալ:
Իսկ կրթության վարչության պետի մյուս տեղակալ Արմինե Վարդանյանը նշեց, որ առայժմ գարնանային արձակուրդները ձմեռայինին միացնելու հարցը չի քննարկվում, քանի որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 202 կրթական հաստատություններից 156-ն ապահովված են լոկալ կաթսայատներով, իսկ էլեկտրական ջեռուցիչներով ջեռուցվում են միայն 46-ը:
«Այս տարի ամռանը քաղաքապետի հանձնարարությամբ էլեկտրականությամբ ջեռուցվող դպրոցների մալուխային ցանցը հզորացնելու և ջեռուցիչներ ձեռք բերելու համար Երևանի դպրոցներին հատկացվել էր լրացուցիչ տասը միլիոն դրամ: Այդ տասը միլիոնից բացի, 46 դպրոցներում նաև 110 տեներ են տեղադրվել»,-ասաց Ա. Վարդանյանը:
Նրա ներկայացմամբ` վարչության աշխատակիցներն ամեն օր շրջայցեր են կատարում Երևանի դպրոցներում: Իսկ երեխաները գարնանային արձակուրդը ձմեռայինի հետ կանցկացնեն, միայն եթե ձմեռը խստաշունչ լինի:

Placeholder