Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
12:51 16/12/2008
2009-Ի ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
Վերջ… թեթևացնող շունչ կարող է քաշել 47 հազարից ավելի շրջանավարտ և 2009-ին բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանել ցանկացողները:
Նախորդ տարվա 4 միասնական քննության փոխարեն, 2009-ի բուհական ընդունելության բոլոր քննությունները կկազմակերպվեն թեստային համակարգով: Մի քանի օրից հանրապետության բոլոր դպրոցներում անվճար կբաժանվեն ընդունելության բոլոր քննությունների ուղեցույցները և առաջադրանքների նմուշները: Անցյալ տարվա միասնական համակարգով առարկաներին սպասվող տարվա քննական թոհուբոհին ավելացել են «Քիմիան», «Ֆիզիկան», «Կենսաբանությունը», «Աշխարհագրությունը», «Հայոց պատմությունը» և «Ընդհանուր պատմությունը»:
«Թեստային համակարգով քննություններ չեն անցկացվի այն առարկաների գծով, որոնք մասնագիտական են` օրինակ նկարչություն, բեմական խոսք, երաժշտություն և բանավոր քննությունները»,-ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ մինչև դեկտեմբերի մեկը հստակեցվել են բուհերում մասնագիտությունների ցանկը և պետական մի շարք բուհերում ներդրվել է ավելի քան 20 մասնագիտություն: «Սա լրացուցիչ հնարավորություն է շրջանավարտների համար և եթե նրանցից որևէ մեկը ցանկանում է այդ մասնագիտությունը ստանալ, կարող է դիմել նաև այս բուհեր»,-ասաց փոխնախարարը և ավելացրեց, որ ուղեցույցները և թեստերի նմուշները կտեղադրվեն ԿԳՆ-ի և ԳԹԿ կայքերում:
ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը ասաց, որ միասնական համակարգով առարկաների քննական թեստերը 2009-ի համար նույնպես կտպագրվեն հանրապետությունից դուրս և, որ դպրոցների խնդրանքով իրենք անվճար վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ուսուցիչների համար:
ԿԳ փոխնախարարը նշեց, որ բուհ ընդունվողների համար դիմումների հայտարարագրումը կսկսվի հունվարի 15-ից և կտևի մինչև մարտի 15-ը, իսկ հուլիսին լրացուցիչ հայտարարագրումից հետո միասնական քննական համակարգով իրենց գիտելիքները կարող են ստուգել նաև զորացրվածները:

Placeholder