ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՍՆՆԴԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԵՏԵՐՈՒՄ
Տնտեսություն
16:12 16/12/2008

ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՍՆՆԴԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԵՏԵՐՈՒՄ

Նախատոնական և տոնական օրերին սպառողին որակյալ սննդամթերքով ապահովելու համար ՀՀ գյուղանտեսության նախարարության սննդի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչության տեսչության աշխատակիցներն այսօրվանից սննդամթերքների բոլոր կետերում իրականացնում են ստուգման ու վերահսկման աշխատանքներ:

Ինչպես Panorama.am-ին հայտնեց գյուղանտեսության նախարարության սննդի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը, այսօրվանից մինչև դեկտեմբերի 31-ը տեսչության աշխատակիցների կողմից ստուգայցեր են իրականացվելու մայրաքաղաքի բոլոր տոնավաճառներում, շուկաներում, սննդի սպասարկման կետերում ու նրանց հարող տարածքներում, որտեղ սննդամթերքի վաճառք է իրականացվում:

Ըստ մասնագետների, հատկապես այս շրջանում, ռիսկայնությունը բարձր է, որ շուկաներում կարող են հայտնվել տնային պայմաններում պատրաստված սննդամթերք, մասնավորապես՝ պահածոյացված: Ինչը սպառողի առողջության համար, այնքան էլ անվտանգ չի:

Իսկ ահա Նոր տարվա տոնական սեղանին հայերի «ամենասիրված» ու թերևս ամենամասսայականություն վայելող ուտեստը՝ խոզի բուդը, Հայաստանը ներկրում է Բրազիլիայից ու Կանադայից:

Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանը տեղեկացրեց, որ բացի ներկրած, խոզի բդերից, հայաստանյան շուկայում մեծ պահանջարկ ունեն նաև տեղական ընկերությունների առաջարկած ապրանքը:

Իսկ թե որ` հայկական խոզերի բդերը, թե ներկրվածներն առավել մեծ պահանջարկ ունեն, հարցին մասնագետները դեռ պատասխան չունեն:
Placeholder