Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
14:51 17/12/2008
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԻՏՊԵՏԿՈՄԻ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
2009 թվականի հունվարի 20-ին Հայաստանի գիտության պետական կոմիտեն ու Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը պայմանագիր կկնքեն՝ համաֆինանսավորման նպատակով միջազգային ծրագրեր իրականացնելու համար: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի գիտությունների պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով, կոմիտեն մշակել է գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգ, որը հաջորդ տարի կներկայացվի կառավարության հաստատման, բացի դա, ըստ նրա, կպարզաբանվեն Հայաստանի գիտության ոլորտի զարգացման առաջնայնությունները և համապատասխան փաստաթուղթը նույնպես կներկայացվի կառավարություն:
«Գիտության ու տեխնիկայի զագացման գերակայությունների սահմանման նպատակով մենք արդեն մշակվել ենք դրանց զարգացման առաջնայնություններն ու սահմանված կարգով, այն հաջորդ տարի նույնպես կներկայացվի կառավարության հաստատմանը: Եկող տարին, ենթադրում է «գիտության ու գիտատեխնիկայի մասին» օրենքում որոշակի փոփոխություններ, որը պետք է լինի համահունչ այսօրվա մեր զարգացման միտումներին»,-ասաց Ս. Հարությունյանն ու նշեց նաև, որ այդ ընթացքում կհստակեցվի Գիտությունների ազգային ակադեմիայի տեղը և դերը. նախատեսվում է, որ որոշակի փոփոխություններ կկատարվի ակադեմիայի կանոնադրության մեջ:
Միջազգային համագործակցությունների առումով գիտպետկոմը մյուս տարի ևս աշխատանք կունենա կատարելու: Դրանք կոմիտերի նախագահի խոսքով, հնարավորություն են տալիս ավելի սերտ համագործակցել մյուս երկրների գիտական կառույցների հետ, քանի որ գիտությունը բաց համակարգ է ու առանձին երկրում զարգացնել, հատկապես բնական գիտությունները, հնարավոր չէ: Դրա համար էլ, միջազգային համագործակցությունը կոմիտեն համարում է իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Placeholder