Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջին անգամ հայ ու թուրք գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվելու է «Արաքս» գետին նվիրված ֆիլմ: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Հայկական մարքեթինգի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով, ասոցիացիան, արդեն 3-4 տարի է բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի հետ, այս ֆիլմն էլ նամանատիպ աշխատանքի արդյունք է: «Մեր թուրք գործընկերներն առաջարկեցին համագործակցության արդյունքում «Արաքս»-ի մասին ֆիլմ ստեղծել: Ասոցիացիայի նախագահի խոսքով, ֆիլմը ստեղծելու համար երկու երկրների մասնագետների ներառմամբ կազմվել են աշխատանքային խմբեր: Ա. Նավասարդյանը հույս հաjտնեց, որ ֆիլմի վերջնական սցենարը պատրաստ կլինի հունվարին:
Թուրք հյուրի՝ թուրքական կողմից նկարահանման խմբի անդամ Նարգիզ Օսթուրքի խոսքով, այս ֆիլմը կխթանի հայ և թուրք հասարակությունների միջև գործարար ու մշակութային շփումը: «Այս ֆիլմի նկարահանումները խրախուսվել են նաև արտաքին գործերի նախարարության կողմից, նրանք ևս ցանկություն հայտնեցին, որ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններն էլ ավելի զարգանան»,-ասաց Ն. Օսթուրքը: Նրա խոսքով, թուրքական մամուլն ու թուրք հասարակությունը նույնպես քաջալերված է ֆիլմի ստեղծման գաղափարով ու այս մասին Թուրքիայում միայն դրական արձագանքներ կան:
Ֆիլմի ռեժիսոր Գևորդ Նազարյանի խոսքով, նախնական տարբերակով ստեղծվելու էր վավերագրական ֆիլմ, սակայն հետո թուրքական կողմն առաջարկել է այն խաղարկային դարձնել: «Նախապես որոշված էր, որ թուրքական կողմը նկարահանումներ է անելու գետի ձախ ափին, մենք՝ աջ: Ֆիլմի նկարահանման գաղափարով ոգևորված նկարահանումներ կատարեցինք սահմանային գոտում, տեսանք հայկական այն հրաշալիքները, որոնք անտեսանելի են մեզ համար, տեսանք Անին, Ախուրյան գետը, Բագարանը, Շուշանիկի եկեղեցին, Գևորգ Մարզպետունու դամբարանը, Երվանդաշատ քաղաքը, Արտաշատը, մի խոսքով, հայկական պատմական վայրերը ու սցենար գրեցին»,-ասաց նա ու ավելացրեց, որ նկարահանումների հիման վրա կազմված սցենարը երկրորդ անգամ սահմանային գոտի այցելելուց հետ փոխվել է, իսկ Անկարա կատարած այցելությունից հետո մասնագետները հասկացել են, որ հարկավոր է միասնական սցենարով աշխատել:
Այժմ, վերջնական որոշմամբ, ֆիլմը լինելու է ոչ միայն ճանաչողական, այլև՝ խաղարկային: Ըստ նրա, լինելու են երկու երիտասարդ հերոսներ՝ տղա ու աղջիկ, ու Արաքսի երկու ափերում գտնվող պետությունների կյանքի հետ զուգահեռաբար ներկայացվելու է հերոսների պատմությունը: Նկարահանող խմբի անդամները փակագծերն ավելի չբացեցին ու ֆիլմի մասին մանրամասներ այլևս չներկայացրին, միայն նշեցին, որ այն խթանելու է երկու երկրների միջև մշակութային հարաբերությունները:

Placeholder