ԵՎՐՈՊԱՆ ՈՒ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ
Տնտեսություն
12:40 20/12/2008

ԵՎՐՈՊԱՆ ՈՒ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ

Միջերկրական ծովի հատակով անցնող մալուխների վնասման պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել Եվրոպայի և Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրների միջև հեռախոսային ու ինտերնետ կապի ապահովման գործում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Մալուխների կտրվելը, որի պատճառները դեռ պարզված չեն, տեղի է ունեցել Միջերկրական ծովի հատակում` Սիցիլիայից Թունիս ընկած հատվածում»,- հայտնել է «Ֆրանս տելեկոմ» օպերատորական ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով, հատուկ վերանորոգման նավ է ուղարկվել դեպքի վայր: Փորձագետների տվյալներով, Ալժիրն ու Թունիսը չեն տուժել մալուխների վնասումից: Այն ամենից առաջ վնասել է Մալդիվյան կղզիների, Հնդկաստանի, Մալայզիայի, Կատարի, Ջիբուտիի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Լիբանանի և մի շարք այլ մերձավորարևելյան երկրների կապը:

20 կիլոմետր մալուխ տեղափոխող վերանորոգման նավը դեպքի վայր կհասնի երկուշաբթի առավոտյան: «Ֆրանս տելեկոմը» խոստանում է, որ «վիճակը զգալիորեն կլավանա դեկտեմբերի 25-ին և վերջնականապես կնորմալանա դեկտեմբերի 31-ին»:
Placeholder
ԵՎՐՈՊԱՆ ՈՒ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ