Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայկական ջազ-70»-ի վերջին ջազային հրավառությունը կկայանա վաղը` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. հայ հանդիստեսին կներկայանա 70-ականների հայտնի «Շակատակ» խումբը:
Նախահամերգային հանդիման ժամանակ խմբի անդամները լրագրողներին պատմեցին, որ հաստատակամության արդյունքում են մինչ օրս ապրում և արարում իրենց ստեղծագործությունները, իսկ ամենից կարևորը` ստեղծագործող մարդու, խմբի համար յուրօրինակ հնչեղություն և երաժշտական արժեք ներկայացնելն է:
«Մեր համերգներին գալիս են 10-70 տարեկան մարդիկ, թեև համերգ եկողները ցանկանում են լսել հին հիթերը, բայց մենք նախընտրում ենք նրանց նոր ստեղծագործություններ մատուցել»,-ասաց խմբի անդամ` հարվածահար Ռոջեր Օդելը:
Խմբի անդամների կարծիքով, ջազը կոմերիցիոն ժանր չէ և այդ է պատճառը, որ երիտասարդությանը քիչ է հետաքրքրում ջազը, բայց խմբի անդամները ուրախությամբ փաստեցին, որ չնայած դրան, կան երիտասարդներ, որոնք լսում և ապրում են ջազային ստեղծագործություններով:
Խմբի անդամները նոր են վերադարձել Ճապոնիայից: «Մեր մտքով չէր անցնում, որ Ճապոնիայում նման ջազային սերունդ կա և հետաքրքրվողների շրջանակը մեծ է, նույնը Հայաստանում ենք նկատել»,-ասաց խմբի անդամ Ջիլ Սավարդը: Նրանք նշեցին նաև, որ իրենց զտարյուն ջազային խումբ չեն համարում, իսկ երկարակեցության ու համերաշխության գաղտնիքը լավ ընկերության մեջ է:
Նշենք, որ տարիների ընթացքում խմբի կազմը գրթե չի փոխվել: Ժամանակակից ջազի երևանցի սիրահարները հնարավորություն կունենան տեսնելու և լսելու խմբի առաջին կազմի չորս անդամներին` Ջիլ Սավարդին (վոկալ), Բիլլ Շարփին (ստեղնաշարայիններ), Ջորջ Անդերսոնին (բաս կիթառ) և Ռոջեր Օդելին (հարվածայիններ) , ինչպես նաև խմբի նոր անդամներ` Ալան Ուորմալդին (կիթառ) և Դեբբի Բրաքվելին (սրինգ):
Իր գործնեության ընթացքում թողարկել է 14 սինգլ և 50 ձայնասկավառակ, իսկ խմբի անունը կնքվել է ի պատիվ Լոնդոնի Սոհո թաղամասի հայտնի երաժշտական խանութի:

Placeholder