ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄԵՆԱՇԱՏ ԳՅՈՒՏԵՐԸ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Կրթություն, գիտություն
17:55 23/12/2008

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄԵՆԱՇԱՏ ԳՅՈՒՏԵՐԸ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Այս տարի Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 232 գյուտի և օգտակար մոդելի հայտ: Այս մասին Panoarama.am-ին հայտնեց մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ Պերյան Ավետիսյանը:

Նա նշեց, որ 232 հայտատուներից 10-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ, իսկ մնացածը Հայաստանի քաղաքացիներ: Պերյան Ավետիսյանի խոսքով, այս տարի արտոնագիր է ստացել շուրջ 200 գյուտի և օգտակար մոդելի հեղինակ, իսկ մնացած գյուտերը դեռ փորձաքննության ընթացքում են, որոշներն էլ մերժվել են: Նա տեղեկացրեց, որ այս տարի ամենաշատ գյուտերը գրանցվել են քիմիայի և մեխանիկայի բնագավառում:

Նշենք, որ 2007 թվականի ընթացքում մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 147 գյուտի և օգտակար մոդելի հայտ: Դրանցից 141-ն ազգային հայտատուներ են եղել, իսկ 6-ը` օտարերկրյա հայտատուներ: Նախորդ տարվա ընթացքում արտոնագիր է ստացել 165 գյուտի և 11 օգտակար մոդելի հեղինակ, որոնց մեջ ներգրավված են նաև 2006 թվականին գրանցված գյուտերը:
Placeholder
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄԵՆԱՇԱՏ ԳՅՈՒՏԵՐԸ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ