Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
14:52 23/12/2008
ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. «ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵՆ ԻՆՉ ԲԱՆ Է ԴԱ»
Բարձրագույն և հետբուհական կրթություն ոլորտի այս տարվա ամենակարևոր ձեռքբերումը ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը համարում է այն, որ Հայաստանը դարձել է Եվրոպական որակի հավաստման ռեգիստրի լիիրավ անդամ:
Նախարարը այս ոլորտում կարևորեց նաև այն, որ այս տարի ստեղծվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը: «Այդ կենտրոնի խնդիրն է լինելու Հայաստանի բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրումը եվրոպական չափորոշիչներով»,-հավելեց նա:
Նրա խոսքով, բուհերում դասավանդվող այն մասնագիտությունները, որոնք չեն կարողանա ստանալ միջազգային հավատարմագիր, ապա բուհը կդադարեցնի տվյալ առարկայի դասվանդումը: «Իսկ եթե բուհը չկարողանա որոշակի ծավալով ապահովել իր առանձին մասնագիտությունների միջազգային չափորոշիչների համարժեք հավատարմագրումը, ապա տվյալ բուհը կզրկվի պետական հավատարմագրից»,- ավելացրեց նա: Ս. Սեյրանյանը հայտնեց, որ միջազգային չափորոշիչներին համապատասխան հավատարմագրում պետք է ստանան ոչ միայն պետական, այլ մասնավոր բուհերը:
ԿԳ նախարարը նշեց, որ իր իսկ հրամանով հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվել է մի շարք բուհերի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու գործունեության լիցենզիայի պայմանների ապահովման և պահանջների բավարարման ստուգում: «Մեր խնդիրն եղել է պետության կողմից նրանց տրամադրված կրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայի պայմանների ստուգումը: Այդ տվյալները կամփոփվեն հունվարին: Ստուգումների արդյունքում հնարավոր է, որ որոշ բուհեր վերադարձնեն կրթական ծրագրեր իրականացնելու համար տրամադրված լիցենզիան»,-հավելեց նա:
Ըստ նախարարի, այսօր կրթության համակարգում կարևոր խնդիրը որակի ապահովումն է, և այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտելու են համակարգում որակի ապահովմանը, դրանք լուծվելու են շատ արագ և արմատական ձևով:
Նա հայտնեց, որ այս տարի նաև ներդրվել է ՀՀ բուհերի ավարտական փաստաթղթերի (դիպքոմ) միասնական հավելվածը:
Նախարարը անդրադառնալով բուհերում անցկացվելիք կիսամյակային քննություններին, նշեց, որ այս տարի մեծ ուշադրություն են դարձնելու այսպես կոչված «էլիտար բուհերի էլիտար» մասնագիտություների քննություներին:
Բուհերում ուսումնասիրելու են նաև առաջադիմության հարցը, քանի որ այսօր բուհերի մուտքը շատ դժվար է, իսկ ընթացքը ոչ մեկին չի հետաքրքրում: «Այսօր ամբողջ աշխարհում մարդիկ գումար են վճարում, որպեսզի սովորեն, իսկ Հայաստանում մարդիկ վճարում են իրենց ուսման վարձը, որպեսզի չսովորեն: Այսօր շատ ուսանողներ կան, որ արդեն երկրորդ տարին է սովորում են կրեդիտային համակարգում, սակայն չգիտեն ինչ բան է կրեդիտային համակարգը: Սա լուրջ խնդրի է, որի ուղղությամբ նախարարությունը ևս աշխատելու է»,- հավելեց նա:

Placeholder