Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթական արդյունքների գնահատման միջազգային ընկերակցությունը (International Association for the Evaluation of Educational Achievement) վերջերս թողարկել է իր հերթական զեկույցը «Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային գնահատման» (Trends in International Mathematics and Science Study /ԹԻՄՍ/) վերաբերյալ, որին արդեն երկրորդ անգամ մասնակցել է Հայաստանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ առաջին հետազոտությունն իրականացվել է 2003թ., իսկ երկրորդը` 2007թ-ին, որին մասնակցել է 67 երկիր:
Ա. Բաղդասրյանը նշեց, որ ԹԻՄՍ-ը ուսումնասիրում է 4-րդ և 8-րդ դասարանի աշխակերտների ակադեմիական գիտելիքներն ու դրանք կիրառելու հմտությունները:
Նրա խոսքով, այսպիսով, հնարավոր է դարձել արդեն երկրորդ անգամ Հայաստանում կրթական արդյունքները համեմատել այլ երկրների հետ, ինչպես նաև երկրի ներսում` ըստ տարածաշրջանների: Կրթական արդյունքները գնահատելիս որպես նշաձող սահմանվել են գերազանց (625), բարձր (550), միջակ (475) և ցածր (400) շեմերը` համապատասխան միավորներով:
Ա. Բաղդասարյանի խոսքով, թեստը նպատակ ունի գնահատելու երեխայի իմացությունը, գիտելիքը կիառելու կարողությունը և դատողությունը:
Մաթեմատիկայում 4-րդ դասարանի թեստի առաջադրանքների 50%-ը վերաբերել է թվերին, 35%-ը` երկրաչափական պատկերներին ու չափումներին, 15%-ը` տվյալներին, իսկ 8-րդ դասարանում` 30%-ը` թվերին, 30%-ը` հանրահաշվին, 20%-ը` երկրաչափությանը, 20%-ը` տվյալներին ու հավանականությանը: Ըստ ճանաչողության 4-րդ և 8-րդ դասարանում դասարանում մաթեմատիկայից և բնագիտությունից գնահատվել է իմացությունը, կիրառելու կարողությունը, դատողությունը:
Հայաստանը մաթեմատիկայից և բնագիտությունից գրանցել է դրական միտումներ:

Placeholder