«ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ 70»-ԻՑ. ԱԼ ՋԵՐՈՅԻ ԿՈՇԻԿՆԵՐ ԿԱՐՈՂԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ
Մշակույթ
15:12 26/12/2008

«ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ 70»-ԻՑ. ԱԼ ՋԵՐՈՅԻ ԿՈՇԻԿՆԵՐ ԿԱՐՈՂԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ

Ջազային տարին այսօր ամփոփեցին «Հայկական ջազ 70» նախագծի կազմկոմիտեի անդամներն ու խոստովանեցին. «Հայկական ջազ-70»-ով չի ավարտվում ջազային արվեստի զարգացման շարունակականությունը:

Կազմկոմիտեի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանը ասաց, որ նախագծն իրականացվել է գրեթե ամբողջովին և բոլոր համերգներն անցել են լիքը դահլիճներում:

«Եթերում կլինեն հրաշալի, նոր տարբերակով նկարած համերգներ, կլինեն ձայնասկավառակներ, և ինչպես տեսնում եմ արդեն ձեր ձեռքին է նաև օրացույցը»,-նորությունների մասին խոսեց հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Ջաղինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ շուտով կհրատարակվի գիրք, որ կպատմի ու կներկայացնի հայկական ջազի անցած ուղին: Կնկարահանվի նաև երկու ֆիլմ` առաջինը «Հայկական ջազ 70» նախագծում ինչ է եղել ու կատարվել, երկրորդը` հայկական ջազի ստեղծման պատումթյան մասին:

Կազմկոմիտեի անդամները շտապեցին տեղեկացնել, որ այս նախագծի ավարտով չի սահմանափակվել պայմանավորվածությունների ընթացքը, միակ բացթողումը ըստ կազմակերպիչների, այն է, որ Բենսոնի համերգն այդպես էլ տեղի չի ունեցել, բայց միայն տեխնիկական պատճառներով:

Լևոն Մալխասյանը ասաց, որ շատ ուրախ է, քանի որ նախագծի ողջ ընթացքում երիտասարդությունը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր համերգներին:
Պարոն Մալխասյանը կարևոր ձեռքբերում համարեց նաև այն, որ Բոստոնի Բերկլիի համալսարանից Հայաստան ժամանած պրոֆեսորները ջազի մրցույթ են անցկացրել, ընտրել երկու ուսանողի, ովքեր մայիսին կմեկնեն ուսանելու հայտնի ջազային քոլեջում:

«Հայկական ջազ 70» նախագծի աշխատանքը ոսկե մեդալներով գնահատել է նաև մշակույթի նախարարը: Պարգևների են արժանացել Լևոն Մալխասյանը, Ռուբեն Ջաղինյանը և Ստեփան Շաքարյանը:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե կայացած շքեղ ու «աստղային» համերգներից, ո՞ւմ են ամենից շատ հոնորարը վճարել: Կազմկոմիտեն ասաց, որ շատ են վճարել Ալ Ջերոնին, իսկ օրինակ Կոնստանտին Օրբելյանի 80-ամյա հոբելյանի համերգն անցկացվել է առանց հոնորարի վճարման, բայց պահանջել է ավելի մեծ ֆինանսական ներդրումներ:
Մի լավ բան էլ է մնացել «Հայկական ջազ 70»-ից. Ալ Ջերոյի կոշիկներ կարողը հայ է եղել:
Placeholder
«ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ 70»-ԻՑ. ԱԼ ՋԵՐՈՅԻ ԿՈՇԻԿՆԵՐ ԿԱՐՈՂԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ