Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը մանրակրկտորեն է ընտրում այն դերերը, որոնց համար հետո ստիպված չի լինի կարմրել: Նա վերջին շրջանում հաճախ չի հայտնվում էկրանին: Վերջին տարիներին նրա մասնակցությամբ ֆիլմերը մատների վրա պետք է հաշվել: Ինքը` Արմեն Ջիգարխանյանը, այդ ամենը բացատրում է նրանով, որ հիմնականում կինեմատոգրաֆիական արտադրանքն անորակ է: Դերասանի խոսքով, շատ դերեր խաղալն ուղղակի ամոթ է:
«Մի անգամ ինձ զանգեցին և աշխատանք առաջարկեցին, լավ փողեր խոստացան: Պարզվում է` մի ամբողջ ինդուստրիա կա. տեսաֆիլմեր են ստեղծում հարսանիքների, ծննդյան տոների ու թաղման արարողության մասին: Ես դերերից մեկում պետք է ասեի. «Հարգելի ընկերներ, այսօր մենք հրաժեշտ ենք տալու հարգելի Գրիգոր Պետրովիչին…» և և 30 վայրկյանանոց խոշոր պլան: Ես մտածեցի` եթե այդպիսի ֆիլմում նկարահանվեմ, ապա պետք է հեռանալ թատրոնից, կինոյից և փոխել ազգանունը», - «E-motion»-ի փոխանցմամբ, ասել է Ջիգարխանյանը: «Ծնողական օր» ֆիլմը բացառություն է եղել, և Արմեն Ջիգարխանյանը համաձայնել է կատարել պաշտոնաթող գնդապետի դերը:

Placeholder