Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երակթե հատուկ տուփի միջից աշխարհահռչակ ջութակահար Էդվին Մարտոնը հանում է Ստրադիվարիուսի ջութակն ու նվագում` «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությունը` առայժմ միայն լրագրողների համար:
Հայաստանում է բազմաթիվ մրցանակների դափներկիր, ԷՄՄԻ հեղինակավոր մրցույթի մրցանակակիր հունգարացի Էդվին Մարտոնը:
«Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ունեմ լավ հայ ընկերներ, գիտեմ, որ ունեք անվանի նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ»,-ասաց Էդվինը:
Այս տարի նրա հեղինակած «Ստրադիվարիուս» ձայնասկավառակը արժանացել է ԷՄՄԻ մրցանակի: Նա առաջին հունգարացին է, որն արժանացել է այս մրցանակին:
«Բեմը, կյանքը, ելույթները ինձ համար աշխատանք չէ, այլ մի ամբողջ հաճույք ու երջանկություն»,-խոստովանեց ջութակահարը:
Նշենք, որ Ստրադիվարիուսի ջութակը նա ստացել էր հեղինակավոր ջութակահարների մրցույթի գրան պրիին արժանանալուց հետո` հինգ տարի ժամկետով, սակայն մրցույթից հետո, երբ պարզ դարձավ, որ ջութակահարի «հաղթարշավը» շարունակվում է, Շվեցարական բանկը, որին պատկանում է ջութակը, որոշեց այն թողնել Էդվինի մոտ` դեռ չճշտված ժամկետով:
«Ես երաժշտություն սիրում եմ գրել ջրի մոտ և գիտեմ Սևանի մասին: Կարող է գնամ այնտեղ, գուցե մի ստեղծագործություն էլ այնտեղ ծնվի»,- ասաց Էդվինը:
Նա նաև ասաց, որ այսօր սպսվող սառցե շոուի ժամանակ Եվգենի Պլյուշենկոն անակնկալ ունի հանդիսատեսի համար` նոր համար է պատրաստել «Մայր Հայաստան» ստեղծագործության երաժշտության ուղեկցությամբ:

Placeholder