ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ  3000-ՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Մշակույթ
14:03 27/12/2008

ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ 3000-ՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է

«Այս տարի Մատենադարանի այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3000-ով»,- այս մասին Panorama.am-ին հայտեց Մատենադարանի տնօրեն Հրաչիկ Թամրազյանը: Նա նշեց, որ այս տարի Մատենադարանի այցելուների մեջ մեծ թիվ են կազմել զբոսաշրջիկները, ինչը վկայում է Հայաստանում զբոսաշրջության աճի մասին:

«Ես շատ ուրախ եմ, որ մեծացել է հետաքրքրությունը դեպի մեր մշակույթը, մեր արվեստը: Օտարերկրացիները մեծ սիրով ու հետաքրքրությամբ են այցելում Մատենադարան: Լսելով մեր բազմադարյան մշակույթի մասին` նրանք ցանկանում են տեսնել Մատենադարանի գոհարները»,- հավելեց նա:

Մատենադարանում պահվում են ոչ միայն հայ մշակույթին վերաբերող փաստեր ու տվյալներ, այլև ռուսերեն, արաբերեն, հունարեն, ճապոներեն, պարսկերեն գրականություն: Մատենադարում պահվող նյութերը պատմական, մշակութային հարուստ նյութ պարունակող գրքեր են, որոնց ուսումնասիրությունները կարևոր են ոչ միայն հայ մշակույթով զբաղվողների, այլև Կովկասյան այլ երկրների, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների պատմությունը, մշակույթը հետազոտողների համար: Այդ ամենը նույնպես նպաստում է օտարերկրացիների թվի աճին:

Նշենք, որ Մատենադարանում պահվում են 17.000 ձեռագրեր, որոնցից 13.000 հայկական են, իսկ մնացածը` այլալեզու, և 100.000 հնագույն արխիվային նյութեր:
Placeholder
ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ 3000-ՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է