ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ «ՄԵԿ ԱՓՍԵ ԱՂՑԱՆԻՑ»
Առողջություն
12:10 08/01/2009

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ «ՄԵԿ ԱՓՍԵ ԱՂՑԱՆԻՑ»

Այս տարի Ամանորի տոներից հետո, մինչ օրս «Շտապ օգնություն» ծառայությունը սննդային թունավորման վերաբերյալ ոչ մի ահազանգ չի գրանցել: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ընկերության «1-03» օպերատիվ ծառայության պետ Արտյոմ Պետրոսյանը, անցյալ տարի տոնական օրերից հետո սննդային թունավորման դեպքեր գրանցվել են, թեև դրանց թիվը շատ չի եղել:

«Այս տարի, մեր քաղաքացիներն ավելի զգույշ են դարձել: Նրանք չեն գերադասում մեկ ափսե աղցանն իրենց առողջությունից»,-ասաց ծառայության պետը:

Ըստ նրա, այս օրերին ծառայություն ահազանգողների աճ չի գրանցվել: Ա. Պետրոսյանի խոսքով, հիմնականում քաղաքացիները գանգատվում են սիրտ-անոթային հիվանդություններից, քանի որ այս շրջանում նման հիվանդությունները սրվում են: Բացի այդ, նաև ահազանգերի մի մասը վերաբերել են վերին շնչուղիների ու շնչառական այլ հիվանդություններին:

Այսպիսով, անցյալ տավա նույն ժամանակահատվածի համեմատ «Շտապ օգնություն» ահազանգողների թիվը նվազել է:
Placeholder
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ «ՄԵԿ ԱՓՍԵ ԱՂՑԱՆԻՑ»