ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
Առողջություն
11:35 08/01/2009

ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

Չինաստանի կառավարությունն անհանգստացած է երկրում թռչնագրիպի նոր բռնկումից: Մի քանի օր առաջ, վերջին տասներկու ամիսների ընթացքում, թռչնագրիպի նոր բռնկման առաջին «զոհն» է դարձել տեղացի մի կին:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, դեպքը անհանգստացրել է թե՛ Պեկինի շրջակայքի թռչնաֆաբրիկաների ու թե՛ թռչնաշուկայի տերերին: Տվյալ վայրերն այժմ փակվել են՝ ախտահանման նպատակով:

Չինաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ, Խեբեյ արվարձանում ապրող 19-ամյա կինը մահացել է հենց H5N1 վիրուսից, ընտանի թռչունների հետ շփման հետևանքով: Այսպիսով, Չինաստանի տարածքում թռչնագրիպից մահացածների թիվը հասնում է 21-ի:

Նշենք, որ  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շեշտում է, թե անհագստանալու կարիք չկա և, որ  այդ դեպքը միակն է:
Placeholder
ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ