Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր լրանում է 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 85-ամյակը: Այդ կապակցությամբ նրա արվեստի երկրպագուներն ու բարեկամներն այցելելու են Կոմիտասի անվան պանթեոն` գլուխ խոնարհելու Փարաջանովի հիշատակին:
Տեղեկանք. Սարգիս Հովսեփի Փարաջանյան ծնվել է Թբիլիսիում 1924 թ.: Ազգությամբ հայ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենվառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թ. ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964): Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:
Փարաջանովի գլուխգործոցը կարելի է համարել «Նռան գույնը» (1968), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Նա մահացել է 1990 թ. Երևանում:
Գ.Կունցեևն ասել է Փարաջանովի մասին. «Լինելով ծաղրածուների արքան, նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն»:

Placeholder