ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
Մշակույթ
15:48 12/01/2009

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ

Հայ գրող Սիլվա Կապուտիկյանի 90-ամյա հոբելյանի առիթով` հունվարի 20-ին, բացվելու է նրա անվան թանգարանը: Այս մասին ասուլիսում հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Իսկ Սերգեյ Փարաջանովի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները, ըստ նախարարի, չեն ավարտվել միայն նրա ծննդյան օրով (հունվարի 9-ը): «Փարաջանովի հետ կապված ունենք մեծ ծրագիր` նրա արվեստը ներկայացնել արտասահմանում»,-ասաց Հ. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է հայ տպագրության 500-ամյա հոբելյանին (2012 թ), ապա, ըստ Հ. Պողոսյանի, միջոցառումների հանձնաժողովի նախագահը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է: Նախարարությանը, ստանալով առաջարկություններ, ծրագրեր, պետք է քննարկի ու ներկայացանի նախագահին: Մինչև հունվարի վերջը, նախարարի տեղեկացմամբ, կհրավիրի հերթական նիստը: Ծրագրերի ընդհանուր բովանադակությունից արդեն պարզ է, որ հայ տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվելու են ըստ արժանավույն: Մեկ անգամ ևս անդրադառանալու ենք մեր մշակույթի հիմքին` գրին»,-ասաց Հ. Պողոսյանը:

Խոսելով հոբելյանական միջոցառումների նոր ձևաչափի մասին` ոչ միայն պաշտոնական նիստեր, այլ նաև մի շարք այլ միջոցառումներ` հուշարձանների բացում, հոբելյարին նվիրված գրքերի տպագրություն և այլն, Հ. Պողոսյանը նկատեց, որ այդ ճանապարհով փորձում են վերաիմաստավորել հայկական մշակութային ժառանգությունը:

Տեղեկացնենք, որ այս տարի նշվելու է Հրաչյա Քոչարի (100), Հովհաննես Թումանյանի (140), Դանիել Վարուժանի (125), Շառլ Ազնավուրի (85), Կոմիտասի (140) և այլ անվանի հայերի հոբելյանները:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ