ՍԿՍՈՒՄ ԵՆ ՈԼՈՐՏԻՆ ՕԳՈՒՏ ԲԵՐՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Մշակույթ
16:42 12/01/2009

ՍԿՍՈՒՄ ԵՆ ՈԼՈՐՏԻՆ ՕԳՈՒՏ ԲԵՐՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Հայաստանի մշակույթի նախարարությունը մշակութային իրադարձություններ լուսաբանող լրագրողների և ԶԼՄ-ների համար հայտարարում է մրցույթ: «Լրագրողները մեզ պետք է օգնեն. վերլուծեն, ցույց տան մեր աշխատանքի ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը` իհարկե` միայն փաստերի հիման վրա»,- ասուլիսում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Այսօրվանից մինչև մայիսի 3-ը` մամուլի ազատության օրը, շարունակվող մրցույթը անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ լավագույն հեռուստահաղորդում, լավագույն հեռուստալրագրող, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն թերթ, լավագույն տպագիր հոդված, լավագույն ինտերնետային հոդված, լավագույն վերլուծական և քննադատական հոդված:

Հ. Պողոսյանը նշեց, որ մրցույթում հաղթող ճանաչված լրագրողները կստանան 200 հազար դրամի պարգևատրում, իսկ լավագույն ճանաչված ԶԼՄ-ները՝ 500 հազար դրամ:

«Այսպիսով, մենք սկսում ենք մի գործընթաց, որը պետք է իրական օգուտ բերի մշակույթի ոլորտին»,- ընդգծեց Հ. Պողոսյանը:
Placeholder
ՍԿՍՈՒՄ ԵՆ ՈԼՈՐՏԻՆ ՕԳՈՒՏ ԲԵՐՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ