ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Կրթություն, գիտություն
12:54 13/01/2009

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Ազգային գրադարանի ընթերցողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 26-ով: 2008 թվականին գրանցվել է 32 հազար 126 ընթերցող: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: Նա նաև նշեց, որ 2008 թվականին ձեռք է բերվել 47 հազար 830 միավոր գրականություն:

Անցած տարի Ռուսաստանից բաժանորդագրվել են 213 անուն գրականություն, որից 185 եղել է հանդես, իսկ 28-ը` թերթ:

Ռ. Ղազարյանը հայտնեց, որ այս տարի այլևս ուժ մեջ չեն լինի 2002, 2003, 2004 թվականների գրադարանի ընթերցասրահի տոմսերը, դրանք փոխարինվելու են նորերով: «Դրա համար ընթերցողները պետք է դիմեն գրադարանի աշխատակիցներին նոր ընթերցատոմսեր ստանալու համար»,- հավելեց նա:

Ազգային գրադարանի փոխտնօրենը հիշեցրեց, որ այժմ վերանորոգվում է գրադարանի Թամանյանական մասնաշենքը, որի աշխատանքները կավարտվեն տարեվերջին: Վերանորգումից հետո այդ մասնաշենքում կգործի ընթերցասրահ, դահլիճ, ցուցասրահներ և գրքի թանգարան:
Placeholder
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է