ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԱԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Կրթություն, գիտություն
15:10 14/01/2009

ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԱԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանցի նորընտիր անդամները պաշտոնապես հրավիրված են մասնակցելու այս տարի ապրիլի 21-23-ը Երևանում կայանալիք ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր տարեկան ժողովին: Ժողովի անցկացման և սփյուռքահայ գիտնականների մասնակցության հարցերը այսօր քննարկվել են ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր տարեկան ժողովի ընթացքում սփյուռքահայ գիտնականները հանդես կգան գիտական հաղորդումներով:

Ինչպես տեղեկացնում են ԳԱԱ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում կքննարկվեն նաև ՀՀ ԳԱԱ և սփյուռքահայ գիտնականների համագործակցության ուղղությունները: Սփյուռքահայ գիտնականները դասախոսություններ կկարդան բուհերում:
Placeholder
ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԱԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ