ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՑ
Կրթություն, գիտություն
14:52 15/01/2009

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՑ

Գնահատման և թեստավորման կենտրոնը այս տարվա հունվարի 31-ից սկսում է ՀՀ միջնակարգ դպրոցների 2008-2009 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական և միասնական (2009 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:

Նրա տեղեկացմամբ, 2008-2009 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտ են լրացնում իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները` պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Նշենք, որ դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2009 թվականի մարտի 16-ն է:

ԳԹԿ մամուլի քարտուղարը նշեց, որ նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար վերընշված առարկաներից քննություն են հանձնելու, դիմում-հայտը պետք է լրացնեն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատություններում: Իսկ բանակից զորացրվածները և ատրասահմանում տարբեր ծրագրերով սովորող ուսանողները մասնակցելու են լրացուցիչ միասնական քննություներին:
Placeholder
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՑ