Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գրքի տպաքանակը խորհրդային տարիների հետ համեմատ` վերջին տարիներին ավելացել է: Եթե խորհրդային տարիներին հրատարակվում էր 1000-1500 անուն գիրք, ապա այսօր` 2000-2100 անուն: Այս մասին այսօր ասուլիսում ասաց Հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյան:
Ինչ վերաբերում է հրատարակվող գրքերի տպաքանակին, նա նշեց, որ այն վերջին 7-8 տարիների ընթացքում է ավելացել: «Եթե 2000 թվականին գրքի միջին տպաքանակը կազմում էր 500-600, ապա այն այսօր 800 է»,- հավելեց նա: Նրա վստահեցմամբ, առաջիկա տարիներին գրքի միջին տպաքանակը կհասնի 1000 օրինակի:
Հրատարակիչների ասոցիացիայի նախագահի խոսքով, Երևանում արդեն մի քանի տարի է գրախանութների թիվը մնում է նույնը`6, իսկ հրատարակչությունների և տպարանների թիվն անցնում է 200-ից: «Այսօր տպաքանակը ավելացել է, սակայն գրքի վաճառքը լավ չի իրականացվում, քանի որ մենք չունենք գրախանութների ցանց»,- հավելեց նա:
Գրահրատարակչական գործի գործակալությունը և ՀՀ մշակույթի նախարարությունն այս տարի նախատեսել են ստեղծել 15 գրախանութից կազմված գրախանութային ցանց:
Վահան Խաչատրյանի հավաստմամբ, այսօր գրքի պահաջարկն ավելացել է, մարդիկ իրար գիրք են նվիրում, իսկ դա շատ ուրախալի է:

Placeholder