Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 և նրա անվան տուն-թանգարանի հիմնադրման 60-ամյակը: Այս մասին Panorama.am-ին ասաց Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Ըստ այդմ, տարին հարուստ է լինելու միջոցառումներով:
Տուն-թանգարանի տնօրենը հայտնեց, որ փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան օրը թանգարանում կազամակերպվելու են ցերեկային հադիսություններ: Նույն օրը տեսողության խնդիրներ ունցող անձանց համար թանգարանում տեղի կունենա բալյան համակարգով Թումանյանի ստեղծագործություններից և հոդվածներից կազմված երկու հատորի շնորհանդեսը: Նախատեսվում է նաև կազմակերպել մեծ պարահանդես:
Ն.Թուխիկյանը նշեց, որ Գրողների միության նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 19-ը Հայաստանում հռչակել գիրք նվիրելու օր:
Տարվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել նաև բազմաթիվ թեմատիկ ցուցահանդեսներ, ինչպես նաև գիտաժողով Թումանյանական թեմայով: Հ. Թումանյանի տուն-թանգարանում այս տարի կհիմնվի «Երիտասարդ թումանյանագետների ակումբ»:
Գարնանը կանցկացվի Համահայկական օլիմպիադա թումանյանական թեմաներով: Իսկ աշնանը նախատեսվում է կազմակերպել ուխտագնացություն դեպի Դսեխ`Թումանյանի ծննդավայրը և այնտեղ անցկացնել մեկ գիշեր բաց երկնքի տակ խարույկի շուրջ, որի ժամանակ կնթերցվեն Թումանյանի ստեղծագործություններից: Նախատեսվում է նաև այցելել Թբիլիսի Խոջի վանք, ուր թաղված է Հ, Թումանյանը և ծաղկեպսակներ դնել նրա շիրիմին:
Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը հայտնեց, որ այս տարի նախատեսվում է հրատարակել Թումանյանի աղջկա` Աշխեն Թումանյանի արխիվը, որն այժմ ուսումնասիրման ընթացքում է: Բացի այդ այս տարի նախատեսվում է հրատարկել Հ. Թումանյանի տուն-թանգարանի ստեղծման պատմության մասին գիրք:

Placeholder