Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Լավագույն գիտական աշխատանք» հանրապետական մրցույթին ներկայացվել է 30 հայտ, որոնցից ընտրվելու են 5 լավագույնները: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Գիտության զարգացման հիմնադրամի» տնօրեն Հրանտ Մաթևոսյանը:
Մրցույթում սահմանված են 5 անվանակարգեր` հայագիտություն, հասարակական, ճշգրիտ, տեխնիկական, բնական գիտություններ և ինֆորմատիկա:
Հ. Մաթևոսյանը հայտնեց, որ յուրաքանչյուր անվանակարգի համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է ընտրի լավագույնին: Նրա տեղեկացմամբ, արդյունքները պարզ կլինեն մարտի սկզբերին: Հաղթողներին կտրամադրվեն դրամական պարգևներ: Հաղթողների անունների հրապարակումը և պարգևների հանձնումը տեղի կունենա այս տարվա ԳԱԱ տարեկան ժողովում:
Նշենք, որ մրցույթը հայտարարել են ՀՀ ԳԱԱ-ն, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը:

Placeholder