ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մշակույթ
13:26 21/01/2009

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2009-ը Հայաստանում հայտարարված է Բուլղարիայի տարի, իսկ 2010թ-ին Բուլղարիայում կհայտարարվի Հայաստանի տարի: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը:

Գ. Դուրգարյանը հայտնեց, որ Հայաստանում Բուլղարիայի տարվա շրջանակներում կանցկացվեն բուլղարական կինոյի օրեր, ցուցահանդեսներ, մեծ համերգային ծրագրեր, օպերային ներկայացումներ և այլն: Մինչև հունվարի վերջ կստացվի բուլղարական կողմի ծրագրային առաջարկությունը:

Վարչության պետի խոսքով, այժմ տարվա միջոցառումների անցկացման ծրագիրը դեռ մշակման ընթացքում է, որն իրականացվում է երկու կողմերի համաձայնությամբ: Բուլղարական կողմը նույնպես կարող է իր տեսակետներն առաջակել միջոցառումների ծրագրի ձևավորման ուղղությամբ:
Placeholder
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ