ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կրթություն, գիտություն
16:48 21/01/2009

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (Centre national des recherches scientifiques-CNRS) Փարիզում համագործակցության պայմանագիր են ստորագրել: Պայմանագիրն ստորագրելիս հայկական կողմը ներկայացրել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ֆրանսիական կողմը` Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ տիկին Կատրին Բրեշինյակը և Գլխավոր տնօրեն Առնոլդ Միգուսը:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պայմանագրի նպատակն է խորացնել երկու երկրների միջև գիտության բնագավառում համագործակցությունը: Պայմանագրով նախատեսված է երկու երկրների գիտաշխատողների փոխանակումներ, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, համատեղ գիտաժողովների եւ սեմինարների կազմակերպում: Այդ նպատակի համար կօգտագործվեն CNRS-ի միջազգային համագործակցության կառույցները` Գիտական համագործակցության միջազգային ծրագրերը, Միացյալ միջազգային լաբորատորիաները և Միջազգային գիտահետազոտական խմբերը: Ծրագրերը կիրականացվեն համատեղ ֆինանսավորմամբ:
Placeholder
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ