ԻՐԱՆԱԿԱՆ ՊԻՍՏԱԿՆ ՈՒ ԶԱՖՐԱՆ ԿԱՃԵՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հասարակություն
16:59 21/01/2009

ԻՐԱՆԱԿԱՆ ՊԻՍՏԱԿՆ ՈՒ ԶԱՖՐԱՆ ԿԱՃԵՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում կմշակվի իրանական պիստակ և զաֆրան,- Panorama.am-ին այս մասին տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահագն Մարտիրոսյանը:

Ըստ նրա, հայկական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել պիստակի ու զաֆրանի մշակումը երկրում իրականացնելու հարցում: «Մենք դեռևս իրանական կողմի հետ չենք հստակեցրել, թե ինչ քանակությամբ ու երբ ենք ձեռք բերելու, դեռ միայն նախնական համաձայնություն ունենք: Այս տարվա մեջ ամեն ինչ կհստակեցվի»,-ասաց Վ. Մարտիրոսյանը:

Հարցին, արդյո՞ք տվյալ պտուղների աճեցման համար Հայաստանում նպաստավոր բնակլիմայական պայմաններ կան, նա դրական պատասխանեց: Ինչպես Վ. Մարտիրոսյանը նշեց, հանրապետությունում մերձարևադարձային պտուղների աճեցման համար ամենանպաստավոր վայրերը Նոյեմբերյանի ու Մեղրիի շրջաններն են: Ու հենց այդտեղ էլ նախատեսվում է պիստակի ու զաֆրանի մշակություն ծավալել:

Ի դեպ, նրա խոսքով, այս պտուղները հանրապետությունում Իրանից ներկրվող պտուղներից ամենից մեծ պահանջարկն ունեն:
Նշենք, որ Նոյեմբերյանի շրջանում մի քանի տարի առաջ մշակվել են նաև իրանական ձիթապտղի ծառեր:
Placeholder
ԻՐԱՆԱԿԱՆ ՊԻՍՏԱԿՆ ՈՒ ԶԱՖՐԱՆ ԿԱՃԵՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ