ՖԻԼՄԵՐԸ ՇՏԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ
Մշակույթ
14:01 23/01/2009

ՖԻԼՄԵՐԸ ՇՏԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

Ազգային կինոկենտրոնն ավարտել է մի շարք ֆիլմերի նկարահանումները:

Panorama.am-ի հետ զրույցում կենտրոնի նախագծման բաժնի պետ Էլինա Ներսիսյանը պատմեց, որ Հայաստանի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի հետ համատեղ նկարահանվող Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» ֆիլմն ավարտվել է: Ձայնը, երաժշտությունը, ձայնային այլ երանգները` բոլորը տեղադրվել են, բայց մնում է ժապավենի պատճենահանումը:

Դավիթ Սաֆարյանի «Նա և նեն», որ նկարահանվել է Գերմանիայի հետ համատեղ, կրկին ավարտվել է, բայց այն` ըստ նախագծման բաժնի պետի, վերջնական տեսքի կբերվի այս տարի:

Միքայել Դովլաթյանի «Սողանք» ֆիլմերի նկարահանումները նույնպես ավարտվել են, մնում է միայն կատարել որոշակի շտկման և մոնտաժման աշխատանքներ:

Ավարտվել է նաև Վահե Գևորգյանի «Օրորոցային» և Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» աշխատանքները:

«Ռոբերտ Սահակյանցի «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմաշարից «Ախթամար» մուլտն է ավարտվել: Որոշ  շտկումներ կան անելու Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի աշխատանքներում, բայց նկարահանվել է մուլտֆիլմի 80 րոպեն: «Գժուկ» մանկական-երգիծական կինոհանդեսի 4 թողարկումները` երեք սյուժեներով նույնպես ավարտվել են, ուղղակի կրկին շտկումներ են արվում»,-ասաց  տիկին Ներսիսյանը:

Placeholder
ՖԻԼՄԵՐԸ ՇՏԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ